Լիբանանում մայիսի 15-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։
Ընտրացուցակներում ընդգրկվել է երկրի՝ 21 տարեկանից բարձր 3,7 մլն քաղաքացի։ Բոլոր խոշոր կրոնական համայնքների ներկայացուցիչները կանցնեն խորհրդարան, քանի որ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։
Լիբանանի նոր խորհրդարանում նախնական տվյալներով 6 հայ պատգամավոր կլինի: Խորհրդարան անցած հայ գործիչներից 3-ը Դաշնակցության թեկնածուներն են՝ Հակոբ Բագրատունի, Հակոբ Թերզյան, Ջորջ Փուչիկյան։ Ժիհատ Բագրատունին անցել է «Լիբանանյան ուժեր» կուսակցության ցուցակով:
Հայ կաթողիկե համայնքին վերապահված աթոռը կզբաղեցնի Ժան Թալուզյանը, իսկ Փոլա Յակուբյանն անցել է ձևավորված հասարակական շարժման ցուցակով: