ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի ընթացքում նախատեսված է փաստաթղթերի փաթեթի ստորագրում։
Պեսկովը հայտնել է, որ ՀՀ վարչապետի այցի շրջանակներում ծրագրված են բավական ինտենսիվ շփումներ ՌԴ կառավարության ներկայացուցիչների մակարդակով։