Միջազգային

Սլովակիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագրին

Սլովակիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագրին

Սլովակիայի Ազգային խորհրդի՝ խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի ձայների մեծամասնությամբ հաստատել են Միացյալ Նահանգների հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը։ «Խորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի օրը ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրին, որը փետրվարի 3-ին Վաշինգտոնում ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նագիի կողմից»,- ասված է զեկույցում։

Համաձայնագրին կողմ է քվեարկել 79, դեմ՝ 60, ձեռնպահ՝ մեկ պատգամավոր։ Վերջին խոսքը մնում է հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային, որն իր ստորագրությամբ պետք է վավերացնի պայմանագիրը։ Ավելի վաղ Չապուտովան արդեն աջակցություն էր հայտնել ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագրին։ Հանրապետության գլխավոր դատախազ Մարոս Ժիլինկան փաստաթղթում հայտնաբերել է Սլովակիայի օրենսդրության հետ 35 անհամապատասխանություն։ Երեքշաբթի Ժիլինկան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը կխախտի Սլովակիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որն իր իրավունքների մի մասը փոխանցում է մեկ այլ պետության, և խորհուրդ տվեց պատգամավորներին մերժել համաձայնագիրը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական