Քաղաքական

Սիսիան Պօղոսեանը՝ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Սիսիան Պօղոսեանը՝ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետի որոշմամբ Սիսիան Պօղոսեանը նշանակվել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ:

Սիսիան Պօղոսեանն ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում  Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցից՝  Մարքեթինգ եւ կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ: Սիսիան Պօղոսեանը 15 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում՝ հիմնականում գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման եւ մարքեթինգի ասպարեզում:

2019 թվականին թողել է աշխատանքային կարիերան Կանադայում՝ ճամփորդելու և աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (FFA)։

Վերջին երկու տարիներն եղել է Տորոնտոյում, գործել է որպես անհատ ձեռնարկատեր: Նա որոշել է վերադառնալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում, որպեսզի շարունակի իր կարողությունները ներդնել Զբոսաշրջության կոմիտեում` տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջային կոմիտեից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական