Հյուսիսային և Բալթյան նավատորմերի վեց մեծ դեսանտային նավեր են ժամանել սիրիական Տարտուսի ռուսաստանյան ռազմածովային նավատորմի կայան: Ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կայանը գտնվում Է Միջերկրական ծովի ափի Տարտուսի նավահանգստի շրջանում, այդ վայրը կայանման, վերանորոման և պաշարների համալրման համար Է: 11711 և 775 նախագծի այդ մեծ նավերը նախատեսված են չսարքավորված ափին ծովային դեսանտ իջեցնելու և ծովով զորքեր ու բեռներ տեղափոխելու համար: Կարող են տեղափոխել տարբեր տեսակի զրահատեխնիկա: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նախապատրաստման 2022 թվականի պլանին համապատասխան հունվար-փետրվարին նավատորմերի պատասխանատվության բոլոր գոտիներում անցկացվում են մի շարք ռազմածովային վարժանքներ՝ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ծովակալ Նիկոլայ Եվմենովի ընդհանուր ղեկավարությամբ, հաղորդել Է Риа Новости-ն: