Միջազգային

Շվեդիան մոտ 5,5 մլն դոլարի օգնություն կուղարկի Ուկրաինա

Շվեդիան մոտ 5,5 մլն դոլարի օգնություն կուղարկի Ուկրաինա

Շվեդիան 50 միլիոն շվեդական կրոն (մոտ 5,5 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինայի հարավ-արևելքի «դիմադրողականության ամրապնդման» հիմնադրամին, որը ստեղծվել է Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Կանադայի և Շվեյցարիայի հետ համատեղ։ «Կայուն Ուկրաինայի գործընկերության հիմնադրամին փոխանցելով 50 միլիոն SEK՝ մենք ևս մեկ անգամ ցույց ենք տալիս Շվեդիայի համերաշխությունը Ուկրաինային և նրա անսասան աջակցությունը նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է համագործակցության նախարար Մաթիլդա Էռնկրանսը։ Նրա խոսքով՝ հիմնադրամը կոչված է ուժեղացնելու Ուկրաինայի կարողությունը «դիմակայելու ռուսական ագրեսիային հարավ-արևելքում»՝ նպաստելով հանրային ծառայությունների որակի բարելավմանը, երկխոսության բարձրացմանը և ներառական տնտեսական զարգացմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական