Քաղաքական

Սեյրան Օհանյանը՝ նախագահի հրաժարականի մասին

Սեյրան Օհանյանը՝  նախագահի հրաժարականի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ հայտարարելով, թե նա կարող էր նախագահի ինստիտուտի շուրջ զսպող մեխանիզմ ձևավորել, որի արդյունքում թույլ չէին տրվի սխալներ, օրինակ՝ կադրային քաղաքականության և օրենսդրության հետ կապված։

«Նրա հրաժարականը թույլ է տալիս նաև ասելու, որ և´ ներքաղաքական, և´ նաև արտաքին քաղաքական լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որոնք հարված են Հայաստանի Հանրապետությանը, և ինքը խուսափում է այդ ամենից»,- ասել է Օհանյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով, վերջին շրջանում նախագահի կողմից չի տեսել որևիցե գործունեություն, որը կամրապնդեր պետականությունը և կապահովեր պետության անվտանգությունը։

«Կարծում եմ, այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիների ընթացքում, նաև Հայաստանի Հանրապետության նախագահի անգործունեության և նրա լուռ համաձայնության հետևանք են»,- նշել է նա։

Օհանյանը նաև ասել է, թե Հանրապետության նախագահ պետք է ընտրվի այն մարդը, որը մեծ հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում։

«Երբ գործընթացը սկսվի և ընթացք ստանա, մենք կքննարկենք և հայտարարություն կանենք»,- տեղեկացրել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական