Քաղաքական

Սահմանային հարցերը՝ ՀՀ ամենակարևոր խնդիր

Սահմանային հարցերը՝ ՀՀ ամենակարևոր խնդիր

Ըստ Հայաստանում անցկացված Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հերթական սոցհարցման, Հայաստանում նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղով։

2021թ. դեկտեմբերին անցկացված հետազոտության համաձայն, հարցման մասնակիցների 34%-ն է կարծում, որ «Հայաստանը շարժվում է ճիշտ ուղով», իսկ 46%-ի կարծիքով՝ երկիրը ընթանում է «սխալ ուղղությամբ»: Անցած տարվա հուլիսին անցկացված հարցման ժամանակ, 41%-ը վստահ էր, որ «Հայաստանը ճիշտ ուղու վրա է», հակառակ կարծիքին էր հարցման մասնակիցների 34%-ը:

Ըստ հետազոտության, Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից համարվել են տարածքային ու սահմանային հարցերը (34%), գործազրկությունը (17%), ազգային անվտանգությունը(17%):

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տվյալների՝ Հայաստանի բնակչությունը որպես քաղաքական և անվտանգության ոլորտի ամենակարևոր գործընկերներ է դիտարկում Ռուսաստանն ու Ֆրանսիան, իսկ ամենակարևոր տնտեսական գործընկերներն են Ռուսաստանն ու Իրանը:

Հարցմանը մասնակցած քաղաքացների շուրջ 96%-ը վստահ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կարևոր է Հայաստանի ապագայի համար։

Հարցման մասնակիցների 25%-ի կարծիքով Հայաստանը պետք է սկսի սահմանների դելիմտացիայի և դեմարկացիայի գործընթացը ԼՂ հակամարտության կարգավորման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո: 16%-ը գտնում է, որ այս գործընթացը պետք է սկսել զինված ուժերի վերականգնումից հետո: Հարցման մասնակիցների ևս 16%-ը կարծում է, որ այս գործընթացի ծավալումը չի բխում հայկական կողմի շահերից: Միայն 15%-ն է պատրաստ սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը որքան հնարավոր է շուտ, իսկ 14%-ի կարծիքով այն պետք է սկսել հիմնական սկզբունքների պարզաբանումից հետո:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական