Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձվեց

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԽ նախկին քարտուղար, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատական նիստին ներկա չէին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը տեղեկացրել են դատարանին իրենց վատառողջ լինելու մասին, իսկ Հայկ Ալումյանը մասնակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական թեզերի պաշտպանությանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 8-ին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական