Մոսկվան շահագրգռված Է, որպեսզի Հնդկաստանն ամրապնդի կապերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ, շփումներն արդեն հաստատվել են: Հայտարարել Է Նյու Դելիում ՌԴ-ի նոր դեսպան Դենիս Ալիպովը: Բայց մենք կողջունեինք կազմակերպության հետ հանրապետության ավելի ակտիվ ու սերտ փոխգործակցությունը»,-դեսպանը հայտարարել Է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Ալիպովի խոսքով՝ Հնդկաստանը պատմականորեն սերտ կապեր Է հաստատել Կենտրոնական Ասիայի հետ, ակտիվ քաղաքական երկխոսություն Է վարում եւ զարգացնում առեւտրական կապերը տարածաշրջանի բոլոր հանրապետությունների հետ: