Միջազգային

Ռուսաստանի ու Բելառուսի համատեղ վարժանքները

Ռուսաստանի ու Բելառուսի համատեղ վարժանքները

Բելառուսում մեկնարկել է «Միութենական պետության միութենական վճռականություն-2022» արձագանքման ուժերի ստուգման առաջին փուլը, որի ժամանակ ռուս և բելառուս զինծառայողները կմշակեն պաշտպանական և ապօրինի խմբավորումների դեմ պայքարի հնարքներ։ «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Արևելյան ռազմական օկրուգի և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ու զորամասերը, որոնք ներգրավված են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման մեջ, սկսել են մարտական համակարգումը Դոմանովսկի, Գոժսկի, Օբուզ-Լեսնովսկի, Բրեստսկի և Օսիպովիչսկի հրձագարաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախատեսվում է նաև օգտագործել չորս օդանավակայան՝ Բարանովիչի, Լունինեցի, Լիդայի և Մաչուլիշչիի, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ 

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական