Միջազգային

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում է նախատեսվում

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում է նախատեսվում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարող է մասնակցել մարտին Անթալիայում Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը։ Հավանական հանդիպման մասին հինգշաբթի օրը TRT-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ 

«Անթալիայում մարտի 11-13-ը նախատեսված դիվանագիտական ​​համաժողովից մեկ օր առաջ Աստանայի ֆորմատի շրջանակներում մեծ հավանականությամբ տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Ռուսաստանն արդեն հաստատել է իր մասնակցությունը, մենք սպասում ենք Իրանի պատասխանին»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Հիշեցնենք, որ հունվարի վերջին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել էր, որ Սիրիայի հարցով հաջորդ միջազգային հանդիպումը Աստանայի ձևաչափով նախատեսված է այս տարվա գարնանը։ Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով նախորդ միջազգային հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 21-22-ը Նուր-Սուլթանում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական