Միջազգային

Ռուսաստանի անվտանգության առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանները

Ռուսաստանի անվտանգության առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանները

Իսպանական El Pais թերթը հրապարակել է Ռուսաստանի անվտանգության առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանի տեքստը։ Թերթը երկու փաստաթուղթ է ստացել անգլերեն լեզվով՝ չորս էջանոց ՆԱՏՕ-ի պատասխանը և հինգ էջանոց պատասխանը Բայդենի վարչակազմից: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարել են, որ չեն ցանկանում առճակատում Ռուսաստանի հետ, բայց չեն գնա զիջումների իրենց համար սկզբունքային հարցերի շուրջ: Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ փոխադարձ պարտավորությունները՝ սահմանափակելու հարձակողական հրթիռային համակարգերի և ուժերի տեղակայումն Ուկրաինայում, ինչպես նաև երկխոսություն սկսել միջին և փոքր հեռահարության հրթիռների ոլորտում սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ։

Միացյալ Նահանգները պատրաստ է.

  • Ռուսաստանի հետ քննարկել վստահության միջոցները Եվրոպայում զորավարժությունների համար.
  • Սկսել երկխոսություն սպառազինությունների վերահսկման շուրջ՝ Ղրիմից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից և Աբխազիայից զորքերի և խաղաղապահների դուրսբերման դիմաց.
  • Շարունակել աշխատանքը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում.
  • Շարունակել քննարկել անվտանգության խնդիրները և դրանց մեկնաբանումը Ռուսաստանի կողմից.
  • Տրամադրել ռուսական տեսչություններին մուտք գործել Ռումինիայի հակահրթիռային պաշտպանության օբյեկտներ՝ ռուսական օբյեկտները ստուգելու դիմաց.
  • Ապագա սպառազինությունների վերահսկման համաձայնագրերում ներառել միջուկային համակարգերի նոր տեսակներ.
  • Դիտարկել լրացուցիչ միջոցներ Ռուսաստանի հետ ծովում և օդում միջադեպերը կանխելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական