Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է կադրային ճիշտ քաղաքականությունը և հայտնել, որ այսուհետ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը լինելու է իր ենթակայության ներքո:
Նրա խոսքով. «Երևան համայնքը, լինելով ամենամեծը ՀՀ-ում, բազում խնդիրների է բախվում կադրային քաղաքականության մեջ: Կարծում եմ՝ մենք պետք է լինենք առաջամարտիկ՝ մեր եղած խնդիրները բացահայտելով ներկայացնենք օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել համայնքային ծառայությունը: Նաև նշեմ, որ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունն արդեն իմ ենթակայության տակ է լինելու, անձամբ եմ այդ համակարգումն իրականացնելու»։
Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ այն ոլորտները ևս, որոնք նախկինում ինքը համակարգել է որպես քաղաքապետի առաջին տեղակալ, իր անմիջական վերահսկողության ներքո են լինելու։