Միջազգային

ՌԴ-ն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում ԼՂ-ում

ՌԴ-ն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում ԼՂ-ում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր:

Ըստ նրա՝ «Մենք ակտիվորեն նպաստում ենք ճգնաժամային իրավիճակների խաղաղ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, լինի դա Լեռնային Ղարաբաղը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը, արաբա-իսրայելական կոնֆլիկտը, իրավիճակը՝ կորեական թերակղզում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ»։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, նման ջանքերը նպաստում են աշխարհում իրավիճակի ընդհանուր բարելավմանը, հաստատում են ռուսական կողմի՝ որպես հուսալի միջազգային գործընկերոջ հեղինակությունը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական