Միջազգային

ՌԴ երեք մեծ դեսանտային նավեր Բալթիկ ծովից անցել են Հյուսիսային ծով

ՌԴ երեք մեծ դեսանտային նավեր Բալթիկ ծովից անցել են Հյուսիսային ծով

Ռուսաստանի երեք մեծ դեսանտային նավերից բաղկացած եւս մեկ խումբ, անցնելով Մեծ Բելտ նեղուցը, Բալթիկ ծովից անցել Է Հյուսիսային ծով: Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել Է Dagens Nyheter հրատարակությանը: Շվեդիայի զինված ուժերի մամուլի քարտուղար Յոնաս Օլսոնի խոսքով՝ նավերը նեղուցով անցել են հունվարի 18-ին: Ինչպես հայտնել Է Շվեդիայի զինված ուժերի համատեղ գործողությունների վարչության պետ գեներալ-լեյտենանտ Մայքլ Քլայեսոնը, հունվարի 17-ին Բալթիկ ծովից նաեւ դուրս են եկել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի եւս երեք մեծ դեսանտային նավեր: Sveriges Radio-ին տված հարցազրույցում նա նշել Է, որ ռուսական դեսանտային նավերը Բալթիկ ծովից դուրս են եկել բեռով: Դրա հետ մեկտեղ գեներալը նշել Է, որ դրանց արշավի նշանակետը հայտնի չԷ: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական