ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հարցաքննվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է. «Վարդան Օսկանյանն այս գործով հարցաքննվել է։ Նա վկայի կարգավիճակ ունի, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»:
Հիշեցնենք, որ համաձայն քրեական գործով մեղադրական ճառի եզրափակիչ մասի՝ գործարար Սիլվա Համբարձումյանն իր մտերիմ Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է Արմեն Գևորգյանին և Ռոբերտ Քոչարյանին, որ կաշառք տա նրանց։ Օսկանյանը հայտնել է, որ կաշառք ստանալու համար Գևորգյանի անունից ներկայանալու է գործարար Սամվել Մայրապետյանը։