Քաղաքական

Քրիստիննե Գրիգորյանը ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Քրիստիննե Գրիգորյանը ազատվել է  ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Քրիստիննե Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

 
Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական