Խորհրդարանը քիչ առաջ Քրիստինե Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։
Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107 պատգամավորից 68-ը, որոնք բոլորն էլ «կողմ» են քվեարկել նրա թեկնածությանը։ ԱԺ ընդդիմադիր խմաբակցությունները չէին մասնակցել քվեարկությանը։
Քրիստինե Գրիգորյանն ԱԺ ամբիոնից երդվեց, այսպես ստանձնելով ՀՀ ՄԻՊ պաշտոնը։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ տեղեկացրեց, որ ՄԻՊ-ն իր պարտականությունների կատարմանը կանցնի նախորդ պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտի հաջորդ օրը։