ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը հակադարձել է Բելառուսի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը Միութենական պայմանագրից «փախչելու տեղ չունի, ո՞ւմ է պետք Հայաստանը»։
Ըստ Հակոբյանի, Բելառուսի նախագահի հայտարարություններն անթույլատրելի են և պետության ղեկավարին ոչ հարիր. «Այդ որակումներն իսկապես դատապարտելի են, մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ, և ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ, թե ում էր պետք Հայաստանը։ Պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում՝ ում էր պետք և ում է պետք Հայաստանը»։