ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ իրենք առաջիկայում հայտարարություն կանեն Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։
Վարդևանյանի խոսքով. «Նման բովանդակության քննարկում չի եղել, որ որևէ բան ասեմ։ Միասնական թեկնածուի տարբերակն էլ է քննարկվում, ընդհանուր իրավիճակը ևս։ Կոնկրետ թեկնածուների անուններ այս փուլում չեն քննարկվում»։
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի ՔՊ թեկնածու ԲՏԱ գործող նախարար Վահագն Խաչատուրյանին, Արամ Վարդևանյանը նկատեց՝ սահմանադրությունն ասում է, որ թեկնածուն չպետք է լինի քաղաքական թիմի անդամ, ընդհուպ՝ նախարար։