Միջազգային

Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային

Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հարաբերություններին: Պուտինն ասել է, որ Վաշինգտոնի տված պատասխանից պարզ է դառնում, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի հիմնական անհանգստությունները արհամարհվել են:

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան Արևմուտքի պատասխանում չի տեսել այն, որ Արևմուտքը համարժեքորեն հաշվի է առնում Ռուսաստանի երեք սկզբունքային պահանջները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չընդլայնումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական