Քաղաքական

Փաշինյանի այցը Թուրքիա որոշակի առումով նվազեցրեց անվտանգային ռիսկերը. քաղաքագետ

Փաշինյանի այցը Թուրքիա որոշակի առումով նվազեցրեց անվտանգային ռիսկերը. քաղաքագետ

Փաշինյանի այցը շատ կարևոր էր տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանն այս պահին շատ անկանոն է. Radar Armenia-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ 

«Փաշինյանը այցը հնարավորություն էր՝ Թուրքիայի ղեկավարության հետ հասկանալու, թե ինչի կարող է Հայաստանն սպասել, ինչին պատրաստվել»,- նշել է քաղաքագետը։

Նա Փաշինյանը այցը Թուրքիա կառուցողական է համարում. 

«Բավական կառուցողական եմ համարում՝ հաշվի առնելով թե՛ այն, որ Էրդողանն իր խոսքում հավանության արժանացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման փաստը, թե՛ այն արձագանքները, որ Փաշինյանը և Էրդողանը սուր հարցերի, կարծես, չեն անդրադարձել, և խնդիրներ, որպես այդպիսիք, առաջ չեն եկել։ Կարելի է ասել, այցը որոշակի առումով նվազեցրեց անվտանգային ռիսկերը»,- նշել է քաղաքագետը։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական