Քաղաքական

Լույսը չբացված քննարկել ենք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լույսը չբացված քննարկել ենք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ուշի ուշով հետևում ենք տեղի ունեցողին, բայց այս պահի դրությամբ մտահոգություն չկա, որ դա կարող է ազդեցություն ունենալ մեր հարևանի հետ հարաբերությունների վրա»․ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Գործողություններն սկսվելուց անմիջապես հետո՝ լույսը չբացված, քննարկել, գնահատել ենք։ Մեր միջազգային գործընկերների հետ կապի մեջ ենք։ Քննարկել ենք հետագա հնարավոր զարգացումները Իրանի ներսում, մեր սահմանների վրա. այս պահի դրությամբ որևէ հոսք այնտեղից չկա։ Մեր սահմանը նման բան չի արձանագրել»,- ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ գլխավոր ռիսկն այն է, որ պատերազմը կարող է երկար տևել և այլ բնույթ ստանալ․ 

«Ինչպես նաև այլ երկրների ներառվածությունը։ Մեզ ստաբիլ հարևան է պետք, և տեղի ունեցողը մեզ համար անընդունելի է»,- նշել է ԱԺ նախագահը։ 

Նա նաև նշել է. «Մոռացեք «Զանգեզուրի միջանցքը», լինելու են ճանապարհներ։ Դրա մասին խոսել ենք, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տվել ենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական