Քաղաքական

«Չկա նոր սահմանադրության հայեցակարգ, կա քաղաքական խոսույթ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չկա նոր սահմանադրության հայեցակարգ, կա քաղաքական խոսույթ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին։ Նա ասել է, թե հայեցակարգը պատրաստ է, ինքը ծանոթացել է դրան. «Այդ հայեցակարգին ծանոթանալու արդյունքում է, որ ես հանգել եմ եզրակացության՝ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն»։ 

Ըստ նրա, եղած հայեցակարգն այլևս արդի չէ. «Ի՞նչ հայեցակարգ կա նոր սահմանադրության վերաբերյալ։ Նոր սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ, նոր սահմանադրության վերաբերյալ կա քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ»,- ասել է նա։

Իսկ թե ե՞րբ կլինի հանրաքվե, վարչապետն ասել է. «Երբ ես, մեր քաղաքական թիմը՝ բոլորով, զգանք, ժողովուրդը բավարար չափով պատրաստ է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական