Քաղաքական

ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին

ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին

Մալայզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը (նստավայրը՝ Ջակարտա) հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի Աբդուլահ Յանգ դի-Պերտուան Ագոնգին (թագավոր):

Պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Սերոբ Բեջանյանը Մալայզիայի թագավորին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները, ինչին ի պատասխան Մալայզիայի Յանգ դի-Պերտուան Ագոնգը նույնպես խնդրել է փոխանցել ողջույնի խոսք ՀՀ նախագահին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական