Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նոր խաղահրապարակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել տեսանյութ՝ Քարաշեն կատարած իր այցելությունից։
«Քարաշենցիների հետ քննարկեցինք տարբեր հարցեր, ուրախությամբ արձանագրեցի, որ բնակիչներից մեկն օգտվել է Կառավարության կողմից տրամադրվող 16 մլն դրամի շրջանակում սահմանամերձ բնակավայրերում բնակարանի կառուցման ծրագրից»,– գրել է վարչապետը։