Քաղաքական

Տոյվո Կլաարը հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

Տոյվո Կլաարը հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում հանդիպել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նրանք մտքեր և տեղեկատվություն են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու ջանքերի վերաբերյալ․ տեղեկացրել է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական