Քաղաքական

Նոր համաձայնագրով Գերմանիան Հայաստանին վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման համար 12 մլն եվրո կտրամադրի

Նոր համաձայնագրով Գերմանիան Հայաստանին վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման համար 12 մլն եվրո կտրամադրի

Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։ 

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար  Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։

Համաձայնագրով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում ներկայում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական