Քաղաքական

Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը կարևորել են ԼՂ ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծումը

Մհեր Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը կարևորել են ԼՂ ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Կողմերը կարևորել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը՝ այդ թվում տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական