Քաղաքական

Հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ դեպի Կապան

Հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ դեպի Կապան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ։ Նա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում։ Վարչապետի է ներկայացվել Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։

«Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ:

Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ»,- հայտնել է նա՝ հավելելով, որ քաղաքացիները կկարողանան տոմս գնել և օգտվել նաև տրանսպորտային այդ միջոցից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական