Քաղաքական

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անմիջապես վերականգնել անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անմիջապես վերականգնել անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով

Ավելի քան 8 ամիս Ադրբեջանը ամբողջապես արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը, հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։

«Այդ արգելափակումը մեկուսացրել է ԼՂ բնակչությանը աշխարհից առանց որևէ լեգիտիմ պատճառի։

Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության արգելափակումը և Ադրբեջանին կոչ է անում անվերապահորեն և անմիջապես վերականգնել անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական