Քաղաքական

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վալենտինա Մատվիենկոյին

Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վալենտինա Մատվիենկոյին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և արագ ապաքինում մաղթել տուժածներին:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաև անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական