Քաղաքական

Գագիկ Ծառուկյանին ու ընտանիքի անդամներին ապօրինի գույքի բռնագանձման գործով ծանուցագիր է ուղարկվել

Գագիկ Ծառուկյանին ու ընտանիքի անդամներին ապօրինի գույքի բռնագանձման գործով ծանուցագիր է ուղարկվել

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը,  որդիները՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանն ու ծնողները՝ Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, ինչպես նաև Ծառուկյանների հարսը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։

Պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: 

Նրանք դատախազություն պետք է ներկայանան օգոստոսի 21-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական