Քաղաքական

Երևանի ավագանու ընտրություններին այս պահին առաջադրվել է 8 կուսակցություն

Երևանի ավագանու ընտրություններին այս պահին առաջադրվել է 8 կուսակցություն

Օգոստոսի 12-ի առավոտյան ԿԸՀ են այցելել «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Կեսօրին էլ առաջադրումների համար եկել են «Հանրային ձայն» և «Ազգային առաջընթաց», իսկ աշխատանքային օրվա ավարտին՝  «Հաղթանակ» կուսակցությունների ներկայացուցիչները։

Այսպիսով, այս պահի տվյալներով առաջադրված կուսակցությունների թիվը 8-ն է՝

«Հայաստանի եվրոպական»,

«Ժողովրդավարական համախմբում»,

«Քաղաքացիական պայմանագիր», 

«Հանուն սոցիալական արդարության», 

«Ուժը հայրենյաց»,

«Հանրային ձայն»,

«Ազգային առաջընթաց»,

«Հաղթանակ»։

Առաջադրման ավարտին մնաց 1 օր։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական