Քաղաքական

«Անհասկանալի չէ». Հրաչյա Սարգսյանը մեկնաբանել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնում իր նշանակումը

«Անհասկանալի չէ». Հրաչյա Սարգսյանը մեկնաբանել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնում իր նշանակումը

Երևանի նախկին քաղաքապետ, վարչապետի նախկին խորհրդական Հրաչյա Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե ինքը ՀՀ պաշտպանության փոխնախարար է նշանակվել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով։

Հարցին, թե ինքն ի՞նչ կապ ունի պաշտպանության ոլորտի հետ, որ նման պաշտոնի է նշանակվել, Սարգսյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ ունենք Զինված ուժեր, Շտաբի պետ, և զինվորականները զբաղվում են իրենց այն գործառույթներով, որով որ զբաղվում են և համատեղ ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում: Բանակում ունենք նաւև քաղծառայողներ, զինվորականներ. բավական մեծ տնտեսություն է, քաղաքապետարանն էլ բավական մեծ տնտեսություն է եղել... Անհասկանալի չէ, այն կարողություններն ունեմ, կարծում եմ՝ վարչապետը գնահատել է և հարմար է գտել»:

Հարցին՝ ի՞նչ ոլորտ է ինքը կառավարում, փոխնախարարն ասաց. «Թույլ տվեք այս պահին այդ հարցին չպատասխանել, հետո կանդրադառնամ»:

Սարգսյանը նաև շեշտել է, որ համաձայն ՀՀ օրենսդրության` պաշտպանության նախարարն ու փոխնախարարները պարտադիր չէ, որ զինվորական լինեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական