Քաղաքական

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել. վարչապետ

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել. վարչապետ

«ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել». կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ում գործող խանութներն ու դեղատները 2022թ. դեկտեմբերից իրենց վաճառքի տեսականու արտաքին մատակարարում չեն ունեցել. «Ս/թ. հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների, այդ թվում մանկական սննդի և դեղորայքի մատակարարումները, նաև՝ ԿՄԽԿ միջոցով»,- նշել է նա։

Վարչապետը հիշեցրել է, որ ԼՂ ժողովրդին աջակցության նպատակով գործող Հայաստանի կառավարական աշխատանքային խումբը դեպի ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում է կայացրել, և 19 բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Սյունիքում՝ Լաչինի միջանցքի մոտ։ Վարչապետը նաև թվարկել է ԼՂ ուղարկված ընդհանուր առմամբ 361 տոննա հումանիտար բեռը. «Բեռի այս պարունակությունը հավաստվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին և ցանկացած պահի կարող է վերահաստատվել Կոռնիձորում արդեն 16 կայանված բեռնատարների զննմամբ»։

Փաշինյանը շեշտել է, որ ԼՂ բեռների մուտքն արգելափակելու վերաբերյալ որևէ բացատրություն չի տրվում. «ԼՂ հումանիտար բեռների մուտքի արգելքն ավելի հավաստի են դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի քաղաքականության մասին հայտարարությունները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական