Քաղաքական

ԲՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին ու չի սատարի որևէ ուժի

ԲՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին ու չի սատարի որևէ ուժի

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։

«Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։

Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։

Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ.

1. Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։

2. Այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ։

ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ընտրությունների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի և երևանցիների բարօրության»,- հայտնել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական