Քաղաքական

Ռուբինյանը Էստոնիայի դեսպանին է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ռուբինյանը Էստոնիայի դեսպանին է ներկայացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` կանխելու Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները:

Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական