ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սլովենիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Նախարարությունը «Թվիթեր»-ում համերաշխություն է հայտնել Սլովենիային՝ նշելով, որ հանրապետությունը բախվում է ամենամեծ բնական աղետին՝ ջրհեղեղների ավերածություններին։
«Մենք նաև մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,– ասված է հաղորդագրության մեջ։