Քաղաքական

Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացնում է որպես Ադրբեջանի տարածք․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացնում է որպես Ադրբեջանի տարածք․ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանական պետական ​​հեռուստաընկերությունը հեռարձակել է 35 րոպեանոց «ֆիլմ», որը, կարճ ասած, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ սուվերեն տարածքը որպես Ադրբեջանի տարածք։ Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հայաստանի մարզերը, մայրաքաղաք Երևանը և Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով: Չլինելով առաջին դեպքը՝ սուտ մատնանշումներով Ադրբեջանը շարունակաբար սնում է իր հանրությանը հակահայկական տրամադրություններով: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»,- գրել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական