Քաղաքական

Հայաստանում Չեխիայի դեսպանն այցելել է Լաչինի միջանցք

Հայաստանում Չեխիայի դեսպանն այցելել է Լաչինի միջանցք

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Լաչինի միջանցք։ Այս մասին նա հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Լաչինի միջանցքում եմ: Ուզում էի սեփական աչքերով տեսնել այն վայրը, որի մասին շատ եմ լսում, և որի մասին նաև ես եմ հաճախ խոսում ու գրում»,- գրել է նա՝ կադրեր հրապարակելով իր այցից:

Մեկ այլ գրառմամբ նա նշել է․ «Չեմ ձևացնի, թե գիտեմ այս բարդ իրավիճակից դուրս գալու բաղադրատոմսը, որում ներկայումս գտնվում են տարածաշրջանը և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը։ Բայց միշտ լավ է առաջին ձեռքից հնարավորինս շատ տեղեկություն ունենալ»:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական