Քաղաքական

Գերիների ազատ արձակումը խաղաղության օրակարգին հավատարմության ազդարարում կլիներ. վարչապետ

Գերիների ազատ արձակումը խաղաղության օրակարգին հավատարմության ազդարարում կլիներ. վարչապետ

Վագիֆ Խաչատրյանի, Ադրբեջանում պահվող մյուս գերիների ու պատանդների ազատ արձակումը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ․ հայտարարել է Հայաստանի վարչապետը։

«Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ՝ կոչ եմ անում չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ Լաչինի միջանցքով, առավել ևս, որ բեռի անցմանը խոչընդոտելը 2020թ. նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 1-ի որոշումների կոպիտ խախտում է»,- ասել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական