Քաղաքական

Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ շարունակվում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը. այն անցկացվում է փակ

Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ շարունակվում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը. այն անցկացվում է փակ

Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնկացում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

Այսօրվա նիստն անցկացվում է դռնփակ ռեժիմով։

Դավիթ Տոնոյանը երեկ դռնբաց ռեժիմով պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, իսկ պետական գաղտնիք պարունակող հարցերին նա պատասխանելու է այսօր։

Մինչև նիստի փակ մասին անդրադառնալը Տոնոյանը հայտարարել է. «Կարծում եմ, որ սա իրականում պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցերում կորսված պահ է: Ամեն դեպքում, սա իմ գնահատականն է, ինչպիսին էլ որ շահարկումները կշարունակվեն լինել ընդդիմադիրների կողմից, որոնք, հիմա բաց ասում եմ, ինձ համար անընդունելի են»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական