Քաղաքական

«Սրտատրոփ սպասում եմ 5-րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը». Դավիթ Տոնոյան

«Սրտատրոփ սպասում եմ  5-րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը». Դավիթ Տոնոյան

«44 օրվա մեջ կարող էին լինել և եղել են դասալքության և հրամանը չկատարելու դեպքեր». ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ չցանկանալով հրապարակային խոսել դրանց ծավալների մասին։ Նա խոստացավ այդ հարցին անդրադառնալ փակ նիստում։

Հարցին՝ չունե՞ք տպավորություն, որ այդ ամենը կազմակերպված բնույթ ուներ, Տոնոյանն ասել է, թե 5-րդ շարասյան հետ կապված հնարավորություն է ունեցել իր դժգոհությունը հայտնել. «Ես սրտատրոփ սպասում եմ փաստերի ներկայացմանը, որովհետև եթե այդպիսի բան է եղել՝ 5-րդ շարասյան հետ կապված, ես կուզենայի դրա մասին իմանալ։ Քանի որ դա հրապարակային է ասվել, կուզենայի նաև փաստերը հրապարակային ներկայացվեն»։

Ինչ վերաբերում է դասալքության դեպքերին, ըստ Տոնոյանի՝ դրանք եղել են վախը և զորահավաքային կոնցեպտը. «Վախը բնական բան է, բայց այն հաղթահարելու համար անհրաժեշտ է պատրաստություն։ Որպեսզի պատրաստություն լինի, պետք է կազմակերպչական աշխատանք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական