Քաղաքական

«Ոչ թե զինատեսակի կիրառման արգելանքի հարց է եղել, այլ՝ կիրառման աշխարհագրության». Դ. Տոնոյան

«Ոչ թե զինատեսակի կիրառման արգելանքի հարց է եղել, այլ՝ կիրառման աշխարհագրության». Դ. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում անդրադարձել է որոշ զինատեսակների կիրառման արգելանքի մասին հարցին։

Տոնոյանը խոստացել է այդ թեմայի հետ կապված մանրամասն խոսել հանձնաժողովի փակ նիստում. «Ձևակերպումը՝ որոշակի սահմանափակումներ․․․ Ոչ թե զինատեսակի հետ կապված հարցեր են եղել, այլ՝ կիրառման աշխարհագրության։ Ես փակ նիստում կմանրամասնեմ»,- ասել է նա։

Տոնոյանը նաև մանրամասնել է, թե երբ են կիրառվել «Իսկանդեր» կամ «Տոչկա» զինատեսակները. «Երբ կարողացել են, երբ հնարավորությունները թույլ են տվել, ինչ ձևաչափով թույլ են տվել այդ հնարավորությունները, աշխարհագրական առումով որտեղից թույլ են տվել, «Իսկանդերի», «Տոչկայի», մարտական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառումն իրականացվել է: Թե երբ, որոշում է հրամանատարությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական