Քաղաքական

«Համոզված ենք՝ ընտրություններում երևանցին կկայացնի ամենաճիշտ որոշումը». Նիկոլ Փաշինյան

«Համոզված ենք՝ ընտրություններում երևանցին կկայացնի ամենաճիշտ որոշումը». Նիկոլ Փաշինյան

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին Հայաստանի վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը պետք է շրջադարձային նշանակություն ունենա․

«Նախագիծը պատվիրված է, երբ պատրաստ լինի, արդեն քաղաքապետարանը կսկսի կայարանի շինարարությունը»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով` Երևանը քաղաքների անվտանգության ինդեքսում զբաղեցնում է 14-րդ տեղն աշխարհում. «Սա, կարծում եմ, ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է: 14-րդ տեղը շատ բարձր հորիզոնական է, բայց կարծում եմ, որ Երևանը, ինչու չէ՝ Հայաստանը նաև, թոփ 10-ի մեջ ընդգրկելու ամբիցիաներ պետք է ունենանք»։

Խոսելով ընտրությունների մասին` նա շեշտել է․ ընտրությունները պետք է լինեն ազատ ու արդար․ «Մենք համոզված ենք, որ ընտրություններում երևանցին կկայացնի ամենաճիշտ որոշումը: ՔՊ-ին հաղթանակ եմ ցանկանում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական