Քաղաքական

Դավիթ Տոնոյանը երկու օր կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. կանցկացվի նաև դռնփակ նիստ

Դավիթ Տոնոյանը երկու օր կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. կանցկացվի նաև դռնփակ նիստ

ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը։

Դատարանը թույլատրել է Դավիթ Տոնոյանին 2 օրով՝ օգոստոսի 1-2-ին մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Տոնոյանը նշեց, որ ինքը որոշ տեղեկություններ կհաղորդի բաց նիստում, սակայն անհրաժեշտություն է լինելու անցկացնել նաև փակ նիստ։

«Այն տեղեկությունները, որոնք ես տրամադրելու եմ, գտնում եմ, որ պետք է փակ նիստով լինի»,- ասել է նա։

Տոնոյանը նաև մանրամասնել է, թե ինչո՞ւ է համաձայնվել մասնակցել հանձնաժողովի նիստին. «ՀՀ վարչապետի բաց ելույթը ինձ մոտ հարցեր առաջացրեց, կար նաև նախկին ԳՇ պետի հրապարակային արձագանքը, դրանում է կայանում նաև իմ շտապողականությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական