ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե բանակի սպառազինումը և մոբիլիզացիոն ռեսուրսի աշխատանքը բավարար չէին ժամանակակից պատերազմ վարելու համար․ «Մենք երկու անգամ՝ 2018 և 2019թթ․ նշել ենք, որ համալրման անհրաժեշտություն կա»,- մանրամասնել է նա ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում։
Անդրադառնալով մոբիլիզացիոն ռեսուրսի կառավարման ձևին և դրա հետևանքով առաջացած խնդիրներին՝ նախկին նախարարը հայտարարել է, թե այդ համակարգը թերի է եղել։
Տոնոյանի խոսքով՝ եթե 2020 թվականին Հայաստանի զինված ուժերն ունենային համապատասխան պատրաստության ու հագեցվածության վիճակ, հնարավոր է՝ Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսման պարագայում հայտնվեին Կասպից ծովի ափերին։