Քաղաքական

Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է․ ԱԳՆ խոսնակ

Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է․ ԱԳՆ խոսնակ

Անհանգստացած ենք լուրերից, որ 68-ամյա բուժառուն, ով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժօգնության էր տեղափոխվում Հայաստան, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։ Այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,– նշել է նա: 

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, որն իբր մասնակցել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական